ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը եղբայրության խորհրդանիշ է. Սուրբ Աթոռում

Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը եղբայրության խորհրդանիշ է. Սուրբ Աթոռում
05.04.2018 | 20:47

«Մտերմության նշան». այսպես է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը Vatican News-ին մեկնաբանել Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման արարողությունը, որը տեղի կունենա, ի թիվս այլ բարձրաստիճան հյուրերի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի ներկայությամբ։ Քանդակագործ Դավիթ Երևանցու արձանի երկու օրինակ է ձուլվել՝ մեկը՝ Վատիկանի պարտեզների, իսկ մյուսը՝ Էջմիածնի վեհարանի պարտեզների համար։ «Արվեստն այսպիսով դառնում է եղբայրության ուղերձ, որ կարող է միավորել քույր եկեղեցիներին»,- նշում է Vatican News-ը: «Վատիկանի պարտեզներում Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրումը խորհրդանիշ է՝ երկու իրականությունների, երկու եկեղեցիների եղբայրության, բոլոր քրիստոնյաների, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի քրիստոնյաների եղբայրության խորհրդանիշ»,- ասել է Միքայել Մինասյանը Vatican News-ի հետ զրույցում։

«Մենք նախ և առաջ հիշում ենք Ֆրանցիսկոս պապի ճանապարհորդությունը՝ որպես ուխտագնացություն։ Կարող ենք տեսնել նաև բազմաթիվ ուխտագնացների, որ Ֆրանցիսկոս պապից օրինակ են վերցրել և սկսել են ուխտագնացություններ կատարել քրիստոնյա, մշակույթով հարուստ, արևելյան, բայց միևնույն ժամանակ նույնքան արևմտյան այդ հողի վրա։ Այս արձանը Ֆրանցիսկոս պապի ճանապարհորդության անմիջական պտուղն է, որովհետև Վատիկանի պարտեզներում արձանի տեղադրման այս գաղափարը քննարկվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի միջև, երբ նախագահը Սուրբ Հորը նվիրեց արձանի փոքր օրինակը՝ որպես երախտագիտության նշան Սուրբ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոսը շնորհելու համար»,- նշել է Միքայել Մինասյանը։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 863

Մեկնաբանություններ